Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի մեդալ է հանձնել դեսպան Իվան Վոլինկինին
05.04.2018 | 00:01

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:


Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել: Իվան Վոլինկինը նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ ԱԳՆ-ի հետ արդյունավետ համագործակցության համար: Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ է հանձնել Իվան Վոլինկինին:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ